Ջեք Ուիլշերը 30 տարեկանում ավարտել է կարիերան

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հայտարարել է 30 տարեկանում կարիերան ավարտելու մասին:

Կիսապաշտպանը, ում կարիերայի ընթացքում անընդհատ հետապնդում էին վնասվածքները, հասցրել է խաղալ «Արսենալում», «Բոլթոնում», «Բորնմութում», «Վեսթ Հեմում» և դանիական «Օրհուսում»: «Արսենալի» հետ Ջեքը երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Լուրեր կան, որ Ուիլշերը շուտով կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ որպես մարզիչ: