Խուլիան Ալվարեսը ժամանել է «Մանչեսթեր Սիթիի» ճամբար (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ ակումբ ժամանելու մասին։

22-ամյա ֆուտբոլիստը հունվարին 17 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթից», սակայն «Սիթին» նրան վարձակալական հիմունքներով պահեց «Ռիվեր Փլեյթում», որն ավարտվեց հուլիսի 7-ին:

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսն արգենտինական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/ManCity/status/1545334381639770112

https://twitter.com/ManCity/status/1545331903510859776