Քրիստինե Գրիգորյանը կսպասարկի Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչը

Հուլիսի 9-ին՝ Չեխիայի Օստրավա քաղաքում, կկայանա Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակչի Իսպանիա – Նորվեգիա հանդիպումը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայ մրցավար Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է եզրափակիչ հանդիպման մրցավարի օգնական: