Պաշտոնական. Պեպե Ռեյնան վերադարձավ Լա Լիգա (լուսանկար)

Դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձել է Իսպանիայի առաջնություն։ 39-ամյա դարպասապահը, ում վերջին ակումբը եղել է «Լացիոն», տեղափոխվել է «Վիլյառեալ»։

Ինչպես հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը՝ Ռեյնայի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ 39-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել և երկրպագուներին կներկայացվի հուլիսի 11-ին։

Ռեյնան արդեն խաղացել է «Վիլյառեալում»: Դա եղել է 2002-ից 2005 թվականներին։ Իր կարիերայի ընթացքում իսպանացի դարպասապահը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում» և «Ասթոն Վիլայում»:

https://twitter.com/VillarrealCF/status/1545346680547147776