Ֆրանկ Ռիբերին՝ 2013 թվականի «Ոսկե գնդակի» մասին. «Մրցանակը ես պետք է նվաճեի»

«Բավարիայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին, ով այժմ հանդես է գալիս «Սալերնիտանայում», ասել է, որ 2013 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներն անարդարացի են։

Ֆրանսիացին 2013 թվականին քվեարկության արդյունքում զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ զիջելով Լիոնել Մեսսիին (2-րդ) և Կրիշտիանու Ռոնալդուին (մրցանակի հաղթող):

«Դա անարդարացի էր: Այդ մրցաշրջանն ինձ համար անհավանական էր, և ես պետք է հաղթեի մրցանակը:

Իսկ նրանք երկարաձգեցին քվեարկության ժամկետը, և տարօրինակ բան տեղի ունեցավ: Ես զգացի, որ դա քաղաքական որոշում էր»,- ասել է Ռիբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: