«Նոայի» պաշտպանը հեռացել է թիմից

Պաշտպան Ալեքսեյ Չոպան խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմանի համաձայնությամբ:

Մոլդովացի պաշտպանը երևանյան ակումբում հանդես էր գալիս այս տարվա հունվարից:

«Շնորհակալություն ենք հայտնում Ալեքսեյին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- գրված է «Նոայի» տարածած հայտարարության մեջ: