Արամ Ոսկանյան․ «Ամեն ինչ կանենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»

«Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հուլիսի 6-ին Սկոպյեում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ հնարավորինս լավ ուսումնասիրել են մրցակից թիմին` «Շկենդիային», ու պատրաստ են Կոնֆերենցիաների Լիգայի երկխաղյա դիմակայությանը։

««Շկենդիայից» կառանձնացնեմ ենթահարձակվող Ֆերհան Հասանիին, եզրային պաշտպան Մևլան Մուրատիին և կենտրոնական հարձակվող Սիդրիտ Գուրիին:
Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆֆ, որտեղ հանդիպել են «Թոթենհեմի» և «Միլանի» նման թիմերի, որոնց պարտվելով լքել են պայքարը։

«Շկենդիան» Սլովենիայում հավաք է անցկացրել․ դիտել և ուսումնասիրել ենք նրանց հանդիպումները «Մարիբորի» և Զագրեբի «Դինամոյի» հետ։ Ամեն ինչ կանենք, որպեսզի երկու խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ և ըստ դրա կընտրենք մարտավարություն յուրաքանչյուր խաղի համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի պաշտոնական կայքը: