Ալվարո Մորատան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»

Հարձակվող Ալվարո Մորատան, ով այս ամռանը վերադարձավ «Ատլետիկո» «Յուվենտուսում» վարձավճարով հանդես գալուց հետո, ցանկանում է կրկին խաղալ թուրինյան ակումբում։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մորատայի ներկայացուցիչն արդեն բանակցություններ է վարում երկու ակումբների հետ։

29-ամյա հարձակվողը «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացին ավելի վաղ «Յուվենտուսում» խաղացել է 2014-2016 թվականներին: Նրա պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: