«Մանչեսթեր Յունայթեդը» վինգեր Անտոնիի վերաբերյալ առաջարկ է արել «Այաքսին», հայտնում է Goal-ի լրագրող Ջեյմս Ռոբսոնը:
Նշվում է, որ մանկունիանցիներն առաջարկել են 60 մլն եվրո։ Այս գումարը դեռևս ավելի քիչ է, քան տրանսֆերի դիմաց պահանջում է «Այաքսը»: Հոլանդական ակումբը պահանջում է 80 միլիոն եվրո։
Կողմերը փորձում են համաձայնության գալ նախորդ մրցաշրջանի ավարտից։ Ամստերդամյան ակումբը նախատեսում է բրազիլացուն իր կազմում պահել ևս 1 տարի։
Նախորդ մրցաշրջանում Անտոնին «Այաքսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: