Պաշտոնական. «Վեսթ Հեմը» նոր պայմանագիր է կնքել Լուկաշ Ֆաբիանսկիի հետ

«Վեսթ Հեմը» նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիի հետ։

37-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Լեհը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2018 թվականին «Սուոնսիից» 8 միլիոն եվրոյի դիմաց։ 2021/22 մրցաշրջանում Ֆաբիանսկին «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 38 հանդիպում (9 «չոր» խաղ) և բաց թողել 50 գոլ։