«Բետիսի» ավագ Խոակինը մեկ մրցաշրջանով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Վինգերը թիմում կխաղա առնվազն մինչև 2023 թվականի ամառ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Խոակինը «Բետիսի» սան է։ Նա թիմում հանդես է գալիս 2000 թվականից. վինգերն այս ժամանակահատվածում խաղացել է նաև «Վալենսիայում», «Մալագայում» և «Ֆիորենտինայում»:
Նախորդ մրցաշրջանում Խոակինը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հուլիսի 21-ին իսպանացին կդառնա 41 տարեկան։