«Ուրարտուն» պատրաստվում է հավաքի ընթացքում առաջին ստուգողական խաղին

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» պատրաստվում է նաև ստուգողական հանդիպումներ անցկացնել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջին խաղում հայկական թիմի մրցակիցը կլինի չեռնոգորական «Պետրովացը»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Ներկայացնում ենք խաղից առաջ «Ուրարտուի» մարզումային լուսանկարները.