Սանտի Կասորլան նոր պայմանագիր է կնքել «Ալ-Սադդի» հետ

«Ալ-Սադդի» մամուլի ծառայությունը հայտնել է կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

37-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը քաթարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Կասորլան «Ալ-Սադդում» հանդես է գալիս 2020 թվականից։

Իսպանացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում: Նա դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։