«Վեսթ Հեմը» դուրս է եկել Ջեսի Լինգարդի տրանսֆերի համար պայքարից

«Վեսթ Հեմն» այլևս չի ցանկանում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդին: 29-ամյա ֆուտբոլիստի հետ այժմ հավակնում է պայմանագիր կնքել երեք ակումբ՝ «Թոթենհեմը», «Էվերթոնը» և «Նյուքասլը», հայտնում է Daily Mirror-ը:

Լինգարդն այժմ ազատ գործակալ է և նա կարող է անվճար տեղափոխվել իր նոր ակումբ:

Նախորդ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։