Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

«Ֆեյենորդի» պաշտպան Տայրել Մալասիան մոտ ժամանակներս պաշտոնապես կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 22-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել և արդեն պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆեյենորդը» Մալասիայի տրանսֆերը վաճառելու է «Մանչեսթեր Յունայթեդին» 15 միլիոն եվրոյով: Եվս 2 միլիոն եվրո հոլանդական ակումբը կարող է ստանալ որպես բոնուս: