«Չելսին» աղմկահարույց տրանսֆեր է նախապատրաստում

«Չելսին» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ։ Լոնդոնյան ակումբը կփորձի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել այս ամռանը, հայտնում է The Athletic-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կարող է փոխել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանին դժգոհ էր մնացել Չեմպիոնների Լիգայում թիմի անհաջող մրցելույթների պատճառով։ Նեյմարը փարիզյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

Նախորդ մրցաշրջանում բրազիլացին ֆրանսիական գրանդի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։