Պաշտոնական. «Մարսելը» նոր գլխավոր մարզիչ ունի (լուսանկար)

Իգոր Տյուդորը պաշտոնապես դարձել է «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը։

44-ամյա մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ։

Տուդորը մինչ այս մարզել է «Վերոնան»՝ 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։

Հուլիսի 1-ին «Մարսելը» հայտարարեց Խորխե Սամպաոլիի հրաժարականի մասին, ով թիմը մարզում էր 2021 թվականի մարտից։

Изображение