Ժոան Լապորտա. «Մենք գիտենք, որ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյան ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։

«Մենք «Լիդսի» հետ խոսել ենք Ռաֆինյայի մասին, և մեր միջև բանակցությունները շարունակվում են:

Այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են նրանով, բայց մենք գիտենք, որ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսա»»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր «Չելսիի» և «Արսենալի» կիսապաշտպանի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում բոլոր մրցաշարերում 35 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։