Սամուել Ումտիտին կարող է վերադառնալ հայրենիք

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել «Ռեն», հայտնում է Marca-ն:

Ֆրանսիական ակումբը արդեն սկսել է բանակցությունները իսպանական կողմի հետ:

Բանակցությունները լավ են ընթանում, «Ռենը» դիտարկում է նաև վարձակալության տարբերակը:

Նախորդ մրցաշրջանում Ումտիտին ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: