Մեմֆիս Դեպայ. «Ես ցանկանում եմ կրկին վերադառնալ «Բարսելոնա» և խորասուզվել մարզումների մեջ»

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ կատալոնական ակումբ։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը կցանկանար երկարաձգել ամառային արձակուրդը մինչ մարզումների մեկնարկը։

«Ես ցանկանում եմ կրկին վերադառնալ «Բարսելոնա» և խորասուզվել մարզումների մեջ: Երկար էի սպասում այս պահին, բայց մինչ թիմ վերադառնալը ցանկանում եմ երկարաձգել արձակուրդս»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին այս ամառ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Դեպայը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։