«Միլանի» ղեկավարները որոշում են կայացրել Տեմույե Բակայոկոյի ապագայի վերաբերյալ

Կիսապաշտպան Տեմույե Բակայոկոն ժամանակից շուտ «Միլանից» կվերադառնա «Չելսի», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Իտալական ակումբը որոշել է խզել 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի վարձավճարային պայմանագիրը, չնայած այն բանին, որ համաձայնագիրը ուժի մեջ էր ևս մեկ մրցաշրջան։

2021/22 մրցաշրջանում Բակայոկոն մասնակցել է միլանյան 17 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։