Քրիստիան Էրիկսենը համաձայնության է եկել իր նոր ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանավոր համաձայնության է եկել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության հարցում, հայտնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը։

30-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել «Բրենթֆորդում», համաձայնել է երեք տարվա պայմանագիր կնքել «Յունայթեդի» հետ, սակայն կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն որոշ դետալներ:

Կիսապաշտպանը «Բրենթֆորդում» հանդես էր գալիս 2022 թվականի հունվարից՝ թիմի կազմում անցկացրած 10 խաղում խփելով 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Հուլիսի 1-ից դանիացին ազատ գործակալի կարգավիճակում է։