Պաշտոնական. Հակոբ Հակոբյանը հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտուի» պաշտպան, թիմի ավագ Հակոբ Հակոբյանը լքում է ակումբը։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն, տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:

Հակոբյանն «Ուրարտուի» ակադեմիայի սան է, երկար տարիներ նա պաշտպանել է հարազատ թիմի գույները, վերջին տարիներին էլ, լինելով թիմի առաջատարը, կատարում էր ավագի պարտականությունները։

«Ակումբը մեծ երախտագիտություն է հայտնում Հակոբ Հակոբյանին այստեղ անցկացրած տարիների, նվիրվածության ու «Ուրարտուի» հանդեպ ունեցած անկեղծ սիրո համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է երևանյան ակումբի հայտարարության մեջ: