«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Հուլիսի 4-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:

Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:

ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշել են թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն» «Նոան» «Վանը» ԲԿՄԱ-ն «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: Մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը և խաղացանկը կհաստատվեն ավելի ուշ: