«Բարսելոնան» հայտարարել է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենի տեղափոխության մասին:
Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ժամկետով՝ ներառելով 500 միլիոն եվրո չափով հրաժարագնի մասին կետ։
Դանիացին «կապտանռնագույններին» միացել է անվճար տրանսֆերով:
2021/22 մրցաշրջանում Քրիստենսենը «Չելսիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Welcome to Barcelona, Andreas Christensen! pic.twitter.com/mHy0sO9FvK
— FC Barcelona (@FCBarcelona) July 4, 2022