Պաշտոնական. Ֆրանսիսկու Տրինկաուն վերադառնում է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսիսկու Տրինկաուն վերադառնում է ակումբ «Վուլվերհեմփթոնում» վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա պորտուգալացին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Նա կատալոնական ակումբ է տեղափոխվել 2020 թվականին «Բրագայից» 31 միլիոն եվրոյի դիմաց։