Անդրեա Բելոտտին պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիական ակումբի հետ

«Տորինոյի» նախկին հարձակվող Անդրեա Բելոտտին համաձայնեցրել է «Մոնակոյի» հետ անձնական պայմանագրի պայմանները։

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, համաձայնագիրը կկնքվի 4 տարով։ Ֆրանսիական ակումբում 28-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բելոտտին, ով 2015 թվականից հանդես է գալիս «Տորինոյում», հուլիսի սկզբին լքել է ակումբը պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:

Անցած մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայի 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։