Պաշտոնական. Ագդոն Մենեզեսը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը՝ հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացին նախկինում խաղացել է պորտուգալական «Բրագա-2»-ում, «Մերելինենսեում», «Ֆեիրենսեում», «Օլիվեիրենսեում» և «Վարզիմում»: