Ֆրանչեսկո Տոտտին խոսել է Նիկոլո Ձանիոլոյի ակումբից հեռանալու մասին

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է այն լուրերը, թե հռոմեացիների կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

«Եթե նա տեղափոխվի այլ ակումբ, ապա «Ռոմայի» հետ ոչ մի վատ բան չի լինի: Նրա փոխարեն ակումբը կկարողանա լավ փոխարինող գտնել»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ձանիոլոն «Ռոմայի» կազմում խաղում է 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 111 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի հեղինակ։