«Անդերլեխտը» վարձակալել է «Ինտերի» ֆուտբոլիստին

«Ինտերը» հայտարարել է հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոյի՝ վարձավճարով «Անդերլեխտ» տեղափոխության մասին։

Բելգիական ակումբը վարձակալության վերջում կկարողանա գնել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սակայն «ներաձուրիներն» իրավունք կունենան հետ գնել իտալացուն:

Նախորդ մրցաշրջանում Էսպոզիտոն վարձավճարով հանդես է եկել «Բազելում»՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: