«Ուրարտուն» նոր համալրում ունի

«Ուրարտուին» է միացել ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Սաբուան «Կրասնոդարի» սան է, որի տարբեր տարիքային թիմերում էլ հանդես է եկել ամբողջ կարիերայի ընթացքում։ 21-ամյա հարձակվողը 2021/22 մրցաշրջանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Կրասնոդարի» կազմում` մասնակցելով 1 պաշտոնական հանդիպման։

Հարկ է նշել նաև, որ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումներին այնպիսի ակումբների դեմ, ինչպիսիք են «Չելսին» և «Սևիլիան»։