«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը բանակցություններ է վարում Ա Սերիայի ակումբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչի ապագան կարող է որոշվել առաջիկա օրերին։

22-ամյա ֆուտբոլիստի և «Ֆիորենտինայի» միջև բանակցություններն առաջընթաց փուլում են, հայտնում է Diario Sport-ը, սակայն ակումբները դեռ պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով իսպանացին կմիանա իտալական թիմին:

Պուչի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը, ինչը նշանակում է, որ կատալոնական ակումբը կգերադասի վաճառել կիսապաշտպանին, այլ ոչ թե վարձավճարով բաց թողնել, որպեսզի մեկ տարի անց անվճար չկորցնի նրան:

Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լացիոն», «Վալենսիան» և «Բենֆիկան», ով չի մտնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի ծրագրերի մեջ։