Պաշտոնական. Ֆրենկ Կեսսյեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Ֆրենկ Կեսսյեի հետ պայմանագիր կնքելու մասին:

25-ամյա կոտդիվուարցու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ մրցաշրջանում Կեսսյեն «Միլանի» 39 խաղում բոլոր մրցաշարերում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում և «ռոսոներիների» հետ դարձել Իտալիայի չեմպիոն։

Изображение