Հայտնի է, թե երբ «Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Գավիի հետ

«Բարսելոնան» համաձայնության է եկել կիսապաշտպան Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է Dario Sport-ը:

Կատալոնական ակումբի և 17-ամյա ֆուտբոլիստի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հուլիսի 11-ին ֆուտբոլիստի արձակուրդից վերադառնալուն պես նոր պայմանագիր կկնքվի։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը և ներառում է 50 միլիոն եվրո հրաժարագին:

Երիտասարդ տաղանդը շատ էր ցանկանում մնալ «Բարսայում» և պատրաստ չէ տեղափոխվել այլ ակումբ:

2021/22 մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։