Էրիկ տեն Հագը և Կրիշտիանու Ռոնալդուն կհանդիպեն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ անձամբ քննարկել ռմբարկուի ապագան անգլիական ակումբում։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կողմերի միջև զրույցը նախատեսված է մինչմրցաշրջանային մարզումների մեկնարկից առաջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «կարմիր սատանաների» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն, եթե լավ առաջարկ ստացվի։

Ենթադրվում է, որ պորտուգալացի մարզիկը դժգոհ է տրանսֆերային շուկայում ակումբի ակտիվությունից։

Անցած մրցաշրջանի վերջում Ռոնալդուն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն։