«Ուրարտուի» անձնակազմը մեկնել է Սերբիա

Հուլիսի 2-ին «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը մեկնել են Սերբիայի Զլատիբոր քաղաք, որտեղ մինչև հուլիսի 16-ը կնախապատրաստվեն նոր մրցաշրջանին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Հայկ Ղազարյան

Պաշտպաններ

Նանա Անտվի, Էդգար Գրիգորյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Էրիկ Սիմոնյան

Կիսապաշտպաններ

Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Տիգրան Այունց

Հարձակվողներ

Կարեն Մելքոնյան, Նարեկ Գրիգորյան, Մաքսիմ Մայրովիչ, Դմիտրո Խլյոբաս

Նշվում է, որ այս հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 5 ստուգողական հանդիպում։