Բերնարդու Սիլվան իր գործակալին հայտնել է իսպանական ակումբին միանալու ցանկության մասին

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան կարող է հեռանալ թիմից։ Պորտուգալացին ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», ինչի մասին հայտնել է իր գործակալ Ժորժե Մենդեշին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը 2022/23 մրցաշրջանում տրանսֆերի մասին է։ Պորտուգալացու ծառայություններով կատալոնացիները ևս հետաքրքրված են, սակայն նշվում է, որ գործարքը կնքելը հեշտ չի լինի:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է Սիլվային պահել թիմում: Վինգերի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո, իսկ «քաղաքաբնակները» չեն ծրագրում զիջումների գնալ: