Ֆաբիու Կարվալյուն նշել է «Լիվերպուլ» տեղափոխության գլխավոր պատճառը

«Լիվերպուլի» նորեկ Ֆաբիու Կարվալյուն, ով այսօր՝ հուլիսի 3-ին, դարձավ մերսիսայդցիների ֆուտբոլիստ, նշել է իր տեղափոխության հիմնական պատճառը:

««Լիվերպուլին» միանալու հիմնական պատճառներից մեկը Յուրգեն Կլոպն է: Ես տեսել եմ, թե ինչպես է նա աշխատում երիտասարդ ֆուտբոլիստների հետ։ Նա զարգացնում է թիմը։ Վստահ եմ, որ այս մարզիչը կօգնի ինձ պրոֆեսիոնալ դառնալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Մերսիսայդցիների կազմում կիսապաշտպանը հանդես կգա 28-րդ համարի ներքո։