«Սանտոսի» նախագահը հայտնել է, որ ակումբի դռները միշտ բաց են Նեյմարի համար

«Սանթոսի» նախագահ Անդրես Ռուեդան պատմել է, որ հաճախ է զրուցում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հոր հետ։ Ֆունկցիոներն ասել է, որ ակումբի դռները միշտ բաց են բրազիլացու համար։

«Ես հաճախ եմ շփվում Նեյմարի հոր հետ, փոխանակում ենք մտքերով։ Դրա շնորհիվ «Սանթոսի» դռները միշտ բաց են Նեյմարի համար։ Մենք կարող ենք մեզ թույլ տալ մի քիչ երազել:

Երբ Նեյմարը հեռացավ, նա ասաց, որ կվերադառնա։ Մենք խոսել ենք նրա հետ և գիտենք, որ տեղափոխությունը դժվար է իրականացնել։ Բայց իմ պարտքն է գոնե փորձել դա անել»,- Ռուեդայի խոսքերն է մեջբերում Gazeta Esportiva-ն: