Հայտնի է՝ որքան գումար «Ման. Յունայթեդը» «Բարսային» կվճարի Դե Յոնգի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ մանկունիացիները կատալոնական ակումբի հետ պայմանավորվել են 65 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերի շուրջ: «Մյու»-ն նաև կարող է 25 միլիոն եվրո վճարել որպես բոնուս: Նշվում է, որ «Յունայթեդը» դեռևս համաձայնության չի եկել անձամբ Դե Յոնգի հետ:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հոլանդացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։