«Չելսին» կհրաժարվի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ պորտուգալացին չի համապատասխանում այն ֆուտբոլին, որը դավանում է «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Ակումբը շուկայում փնտրում է եռանդուն և շարժուն հարձակվողների, ովքեր ունակ են պրեսինգ գործադրել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հավակնորդներից մեկը «Չելսին» է: