Սամուել Ումտիտին մոտ է Լիգա 1 տեղափոխվելուն

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է «Ռեն» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն:

Նշվում է, որ ֆրանսիացին Լիգա 1-ի ակումբ կտեղափոխվի վարձավճարով, քանի որ «Ռենը» չի կարող իրեն թույլ տալ լիարժեք տրանսֆեր: «Բարսան» կվճարի պաշտպանի աշխատավարձի մի մասը։

Անձամբ Ումտիտին պնդում է, որ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն, որպեսզի նա կարողանա նոր թիմի հետ միանալ մարզումային գործընթացին։