«Փյունիկ» – «Կլուժ» հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավարը

Հուլիսի 5-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23 խաղարկության որակավորման 1-ին փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է ռումինական «Կլուժին»:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար՝ Բաստիան Դանկերտ (Գերմանիա)

Մրցավարի օգնականներ՝ Բեկիմ Զոգայ և Յան Քոբելի (Շվեյցարիա)

4-րդ պաշտոնյա՝ Մարտին Պետերսեն (Գերմանիա)

ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Բակար Ժորդանիա (Վրաստան)