«Ռեալը» մինչև 2024 թվականը նախատեսված նոր պայմանագիր կառաջարկի Կարիմ Բենզեմային

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ, հայտնում է AS-ը։ Այս գործարքն այժմ առաջնահերթություն է ակումբի համար:

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը հույս ունի 2024 թվականին ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Նախորդ մրցաշրջանի արդյունքով 34-ամյա Բենզեման դարձավ Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։ Այս պահին ֆրանսիացին «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտն է։