Իտալական 2 ակումբներ միացան Դանիելե Ռուգանիին ձեռք բերելու պայքարին

Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է calciomercato.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Ռոման» և «Նապոլին»: Իտալական ակումբներն ամռանը կփորձեն ձևակերպել Ռուգանիի տրանսֆերը: Թուրինյան ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իտալացի պաշտպանին ցանկանուն են ձեռք բերել նաև «Արսենալն» ու ռուսական «Զենիթը»: Ընթացիկ մրցաշրջանում Ռուգանին մասնակցել է 7 հանդիպման: