«Չելսին» խոշոր գումար է առաջարկում Մատեյս դե Լիխտի տրանսֆերի համար

«Չելսին» ցանկանում է գնել «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերը՝ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ լրագրողի՝ «ազնվականները» պատրաստ են նիդեռլանդցու տրանսֆերի համար 80 մլն եվրո վճարել, սակայն «Յուվենտուսը» 90 մլն եվրո է պահանջում։

Կողմերի միջև բաակցությունները ընթացքի մեջ են:

2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 խաղի, որոնցում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։