Ժոան Լապորտա. «Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները շատ լավ են ընթանում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի ֆուտբոլիստ Գավիի հետ նոր պայմանագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքի մասին։

«Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները շատ լավ են ընթանում:

Մենք շատ գոհ ենք Գավիի և նրա գործակալ Իվան Դե լա Պենյայի հետ տարվող գործընթացից»,- Լապորտայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գավիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։