ՊՍԺ-ն որոշում է կայացրել Պաբլո Սարաբիայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Պաբլո Սարաբիան այս մրցաշրջանում այլևս վարձակալությամբ այլ ակումբ չի տեղափոխվի:

Ինչպես հայտնում է AS-ը՝ 30-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում հանդես կգա փարիզյան ակումբի հիմնական թիմի կազմում:

Սարաբիան ՊՍԺ-ին միացել է «Սևիլիայից» երեք տարի առաջ: Նա նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց Պորտուգալիայում՝ Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում, որտեղ դարձավ լավագույն ռմբարկու՝ խփած 21 գոլով և կատարած 9 գոլային փոխանցումով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին կարող է վարձավճարով տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։