«Ֆուլհեմը» 23 միլիոն եվրոյով ձեռք կբերի Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստին

«Ֆուլհեմը» համաձայնության է եկել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ՝ 23 միլիոն եվրոյի դիմաց կիսապաշտպան Ժոաո Պալինյայի տեղափոխության հարցում, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ գործարքը մոտ է ձևակերպմանը, և 26-ամյա ֆուտբոլիստը կլինի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվայի՝ այս ամռան առաջին ձեռքբերումը:

Նախորդ մրցաշրջանում Պալինյան «Սպորտինգի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։