Յուրգեն Կլոպը՝ Ֆաբիո Կարվալյուի մասին. «Նա անհավանական տաղանդի տեր ֆուտբոլիստ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի նորեկ Ֆաբիո Կարվալյուի տեղափոխությունը ակումբ։

«Նա անհավանական տաղանդի տեր ֆուտբոլիստ է. Ֆուտբոլիստ, որն ունակ է ոտքի կանգնեցնել մի ամբողջ մարզադաշտ։ Նա վստահ ֆուտբոլ է խաղում և՝ գնդակով և՝ առանց դրա:

Կառվալյոն բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է, նա շատ վտանգավոր է հարձակվելիս՝ շնորհիվ իր ստեղծագործական մտքի ու դինամիկայի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։